Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

20:13, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Իսրայելի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, օրվա ընթացքում Իսրայելի հյուսիսում լիբանանյան կողմից առնվազն յոթ արկ է արձակվել։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

 


© 2009 ARMENPRESS.am